Հետախուզվում էին բռնաբարության, խարդախության և գողության մեղադրանքներով
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հետախուզվողներ են հայտնաբերվել:
Այսպես.
Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի և Բավրայի սահմանային անցակետի ծառայողները Բավրայի անցակետից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արթուր Գ.-ին, որը սեպտեմբերի 24-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի /խարդախության փորձ/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11:00-ին, Երևան քաղաքի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վոլոդյա Զ.-ին, որը դեկտեմբերի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի մեղադրանքով՝ գողությունը, որը կատարվել է խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 20.00-ին, բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Արթուր Խ.-ն, որը դեկտեմբերի 13-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, Մարգահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Դավիթ Մ.-ն, որը դեկտեմբերի 3-ից ՌԴ Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում է ՌԴ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով /բռնաբարություն մի խումբ անձանց կողմից/:
