Հետախուզվում էին դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խարդախության մեղադրանքներով
Ոստիկանության լրատավական ծառայությունից տեղեկացնում են, որ հայտնաբերվել են հետախուզվողներ:
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 10.00-ին, կամավոր բաժին է ներկայացել 1976 թ. ծնված Լևոն Օ.-ն, որը դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով՝ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 22-ին, ժամը 21.00-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Երևան ժամանելուց հետո բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Սուրեն Ջ.-ն, որը 1997 թ. հուլիսի 16-ից ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով:
