Հետախուզվում էին գողության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և խարդախության մեղադրանքով
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել են հետախուզվողներ:
Այսպես.
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 12:10-ին, Մերձավան գյուղից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Ալիկ Հ.-ն, որը հունիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի մեղադրանքով:
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 12:30-ին, Ալավերդի քաղաքի Փիրուզյան թաղամասի թիվ 4 շենքի բակից բերման է ենթարկվել 1968 թ. ծնված Սիմոն Ս.-ն, որը հոկտեմբերի 20-ից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ նախատեսված պատժի կրումից խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ մեղադրանքով:
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 01:20-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1981 թ. ծնված Վահրամ Ա.-ն, որը 2012 թ. փետրվարի 7-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
