Հետախուզվում էին խարդախության և դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու մեղադրանքներով
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ հայտնաբերվել են հետախուզվողներ:
Այսպես.
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 14-ին, ժամը 15.50-ին, կամավոր բաժին է ներկայացել 1972 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը նոյեմբերի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
Նոյեմբերի 14-ին, ժամը 12.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Արմավիրի մարզի Այգեկ գյուղից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Հրաչյա Թ.-ն, որը նոյեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, Երևան քաղաքի Բաղրամյան փողոցից բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Վարուժան Ա.-ն, որը 2014 թ. մայիսի 27-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի, 178 հոդվածի 1-ին մասի և 177 հոդվածի /գողություն/ 1-ին մասի մեղադրանքով:
