Հետախուզվում էին խարդախության մեղադրանքով
Ոստիկանության պաշտոնական կայք-էջից տեղեկանում ենք, որ հայտնաբերվել են հետախուզվողներ՝ խարդախության մեղադրանքով:
Այսպես.
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Կենտրոնականի և Արաբկիրի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին՝ ժամը 23:40-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1981թ. ծնված Մորթեզա Վ.-ին, որը դեկտեմբերի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի /խարդախություն/ 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16:10-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 83 հասցեի մոտից բերման են ենթարկել 1982թ. ծնված Արման Ղ.-ին, որը նոյեմբերի 28-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 1-ին մասի մեղադրանքով:
