Հետախուզվում էր՝ թմրամիջոցների պօրինի շրջանառության մեղադրանքով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 71 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Կոլյա Ա.-ն:
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, նոյեմբերի 17-ից հետախուզվում էր Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի պատժի կրումից խուսափելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
