Հետախուզվում էր` դատաքննությունից խուսափելու համար
Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 6-ին՝ ժամը 13:30-ին, բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Սերինե Ա.-ն:
Ինչպես հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը, 2014 թ. դեկտեմբերի 27-ից նա հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով դատաքննությունից խուսափելու համար:
