Հետախուզվում էր գողության մեղադրանքով
Ոստիկանության լրատավական ծառայությունը տեղեկացնում է, որ հայտնաբերվել են հետախուզվող:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նոյեմբերի 24-ին՝ ժամը 08:50-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից բաժին բերման է ենթարկվել 1998թ. ծնված Սլավիկ Ա.-ն:
Ըստ ոստիկանության պաշտոնական կայք-էջի՝ նա նոյեմբերի 7-ից հետախուզվում էր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /գողություն/ 3-րդ մասի 1.1 կետի մեղադրանքով:
