Հետախուզվում էր խարդախության մեղադրանքով
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 4-ին՝ ժամը 00:10-ին, բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Ռուբեն Հ.-ն:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ նա դեկտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի /խարդախություն/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
