Հետախուզվում էր յուրացնելու-վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքներով
Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` հունվարի 12-ին՝ ժամը 09:45-ին, Ծաղկահովիտ գյուղից բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Նորաին Հ.-ն:
Ըստ Ոստիկանության պաշտոնական կայք-էջի՝ նա հունվարի 10-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի /յուրացնելը կամ վատնելը/ 3-րդ մասի 1-ին կետի և 308-րդ հոդվածի /պաշտոնեական լիազորությունները չարաշահելը/ 1-ին մասի մեղադրանքներով:
