Հետազոտվում է Արամ Մանուկյանի տան շքամուտքի մոտ տեսանկարահանող սարքի տեսագրությունը
Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում Քննչական կոմիտեի Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը:
Վարույթի շրջանակում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի վայրի զննության արդյունքում պարզվել է, որ առկա է տեղանքը տեսանկարահանող սարք, որի տեսագրությունը ներկայումս հետազոտվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից:
Երեկ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ իր տան շքամուտքի մոտ հարձակման է ենթարկվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Պատգամավորը վնասվածքներ էր ստացել։
