Հետընտրական խնջույք Արշալույսում
gmpress.am-ը գրում է.ԱԺ պատգամավոր Հրանտ Գրիգորյանն ու իր եղբայրը՝ Արշալույսի գյուղապետ Զարզանդ Գրիգորյանը մի քանի <ուտող խմողների> հետ միասին այսօր հերթական անգամ համայնքում գործող “վետերոկում” նշում էին Զարզանդ Գրիգորյանի հաղթանակը գյուղապետ դառնալու առիթով, ով հաղթել էր գեներալ Մանվել Գրիգորյանի իրենց հորեղբոր` հովանավորությանը վայելող թեկանածուին: Ի դեպ, գաղտնիք չէ, որ հորեղբոր ու զարմիկներ Գրիգորյանների հարաբերությունները լարված են և հաղթական ընտրություններից հետո “Զընդոն” ըստ տարածված լուրերի գյուղացիների մոտ պարծենալով ասել է . ՙ<<Ինձ ըսկի Գեներալը չկարացավ հաղթեր իրա մենթ թեկնածուով>>:

Իսկապես, այսօր և վաղը Գրիգորյանները Արշալույսի քանդված, անմխիթար ու նեղլիկ փողոցները հատ առ հատ իրենց շքեղ մեքենաներով պտտվում են հանդիպելով գյուղացիներին թե ” ոնց էք ինչից եք դժգոհ”: Բացի վերոհիշյալը, դատական փոխադարձ քաշքշուկների մեջ են գեներալ Գրիգորյանն ու զարմիկ, գյուղապետ Գրիգորյանը՝ Մ. Գրիգորյանի կնոջը պատկանող մի քանի կազմակերպությունների գույքահարկը չվճարելու համար:
մանրամասն՝ այստեղ:
