Հեղինակավոր ինստիտուտի գերազանցիկ ուսանողուհին պատմում է, թե ինչու է նկարահանվում պոռնոֆիլմերում PHOTO
Վերջին օրերի ընթացքում հատկապես ռուսական ԶԼՄ-ներն ակտիվորեն գրում են Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (МГИМО) ուսանողուհու մասին, ով կիսատ է թողել ինստիտուտը և սկսել է նկարահանվել մեծահասկաների համար ֆիլմերում: Անգելինա Դորոշենկովան իսկական աստղ դարձավ այն բանից հետո, երբ մամուլը սկսեց գրել այն մասին, որ նա գերազանցիկ է եղել ինստիտուտում, սակայն, թողնելով ուսումը, սկսել է նկարահանվել ֆիլմերում: Ռուսական ԶԼՄ-ներից մեկին տված բացառիկ հարցազույցում աղջիկը խոսել է նման որոշում կայացնելու պատճառների մասին:
«Ես սովորական աղջիկ եմ, իսկ փառքի պատահական հասա: Հավանաբար ԶԼՄ-ներին հետաքրքրում է, թե ինչ կապ կարող է լինել МГИМО-ի և պոռնոինդուստրիայի միջև: Շատերը կարծում են, որ մեծահասակների համար ֆիլմերում նկարահանվում են անգրագետները, սակայն դա այդպես չէ: Այս ոլորտում ես դեռ ոչ մի անգրագետ ու հիմար մարդու չեմ հանդիպել, մարդիկ այստեղ են, որովհետև սիրում են այս զբաղմունքը: Ինձ նույնպես շատ է դուր գալիս»,-ասել է նա:
«Ես միշտ նախօրոք գիտեմ, թե ինչ նկարահանումներ են լինելու, սակայն ոչ միշտ գիտեմ, թե ում հետ եմ նկարահանվելու: Նրանց հետ հաճախ ծանոթանում ենք նկարահանումների ժամանակ: Ինչ վերաբերում է մեր աշխատավարձին, ապա մեկ նկարհանման համար մենք ստանում ենք 500-600 եվրո, դա մոտ 2-3 ժամ աշխատանք է պահանջում: Հիմնականում աշխատում եմ եվրոպացիների՝ չեխերի, հունգարացիների, ռուսների, ուկրաինացիների, հետ»,-հավելել է Անգելինան:
Նա նաև ողջունել է իր մայրկին՝ նշելով, որ վերջինս ժամանակակից կին է և նորմալ է վերաբերում դստեր գործին: Ինչ վերաբերում է սիրելի տղամարդ ունենալուն, ապա մեծահասկաների համար ֆիլմերի աստղը նշել է, որ իր սիրտն ազատ է, ինքը պատրաստ է հարաբերությունների, սակայն եթե իր տղամարդը պահանջի թողնել նկարահանումները, ինքը դա չի անի, քանի որ այս պահին ամենաշատը հենց ֆիլմերում նկարահանվելն է սիրում:
