ՀՀ ԱԺ-ում հարգել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակը:
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի լսումների ժամանակ լսումները վարող, ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մասնակիցներին տեղյակ պահեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչության մասին:
«Հարգելի հայրենակիցներ, արդեն տեղյակ եք, որ ժամեր առաջ Բրյուսելում տեղի են ունեցել պայթյուններ: Դրանք եղել են օդանավակայանում և մետրոյում: Այս պահի տեղեկատվությամբ զոհերի թիվը հասնում է 17-ի, կան բազմաթիվ վիրավորներ: Վիրավորներին մաղթենք շուտափույթ ապաքինում և խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք զոհերի հիշատակը»,- ասաց նա։
