ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում գրանցվել է ինքնասպանության 3 դեպք
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում 2014թ. 10 ամիսներին գրանցվել է 3 դատապարտյալի ինքնասպանության դեպք:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը:
Համեմատության համար ասենք, որ 2013թ. գրանցված ինքնասպանությունների թիվը 1-ով պակաս է եղել, իսկ 2012-ին՝ կրկին 3 դեպք:
Ինքնասպանություն գործած դատապարտյալների մեջ կանայք չկան։
