ՀՀ Առողջապահության նախարարը` կեղծ դեղերի, դրանց շրջանառման եւ գրանցման մասին
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, խորհրդարանում երբ ներկայացնում էր 2014-ի բյուջեի կատարման հաշվետվությունը, ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը խիստ մտահագություն հայտնեց շուկայում առկա կեղծ դեղերի մասին եւ նախարարից հետաքրքրվեց, թե ի՞նչ է արվում կեղծ դեղերի դեմ պայքարելու համար: պատգամավորի մտահոգությանն էլ ի պատասխան, նախարարը պատասխանեց. "Ամբողջ գործընթացը կանոնակարգված է: Դեղերը ինչպես ստեղծվելուց, ներմուծելուց, այնպես էլ նրանց գրանցելու պահից այդ երկար գործընթացն իրականացվում է դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության կողմից, վերահսկողությունն իրականացվում է առողջապահական նորաստեղծ տեսչության կողմից: "Դեղերի մասին" նոր օրենքն ընդունելուց հետո կփարատվեն բոլոր տեսակի կասկածները":
Իսկ թե ի՞նչ քանակի կեղծ դեղեր են հայտնաբերվել,Fnews.am-ի հետ զրույցում նախարարը նկատեց.«Բազմաթիվ դեղերի գրանցումը, ներմուծումը մերժվում է, բայց այդ քանակը մեծ չէ, այսինքն համատարած կեղծ դեղերի խնդիր մենք երկրում չունենք»:
