ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին
Shabat.am-ը գրում է.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն ընդունել է Համաշխարհային Բանկի ներկայացուցիչներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր ընդունեց Համաշխարհային Բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի սոցիալական պաշտպանության և աշխատանքի հարցերով ղեկավար Էնդրյու Մեսոնին և Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլիին:
Բարձր գնահատելով աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին Համաշխարհային բանկի կողմից ցուցաբերված աջակցությունը՝ նախարարը ընդգծեց համատեղ իրականացված ծրագրերի դրական արդյունքները և հույս հայտնեց, որ առաջիկայում ևս կշարունակվի արդյունավետ համագործակցությունը: Նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նաև ՀՀ կառավարության նախանշած առաջնահերթությունները սոցիալական պաշտպանության ոլորտում` կարևորելով ՀՀ պետական բյուջեից ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցների արդյունավետ, հասցեական և առաջին հերթին գնահատված կարիքին համապատասխան աջակցության տրամադրումը` ներդրվող ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի շրջանակներում:
«Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին ՀՀ պետական բյուջեի ծախսերի 29 տոկոսը հատկացնելը ևս համարում եմ ներդրում, որն ուղղված է մեր երկրի հիմնական կապիտալին` մարդուն»,- նշեց նախարարը:
մանրամասները` սկզբնաղբյուրում
