ՀՀ այցելող Սերբիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը հանվեց
ՀՀ կառավարությունը հունվարի 30-ի նիստում ընդունեց որոշում, որի համաձայն ՀՀ այցելող Սերբիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը հանվեց: ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում:
Ավելի վաղ 2019թ․ հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը միակողմանի որոշում էր ընդունել՝ վերացնելու սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը։ Այն ուժի մեջ էր մտել նախորդ տարվա նոյեմբերի 2-ին։
Փոխադարձության սկզբունքից ելնելով էլ Սերբիայի քաղաքացիների համար հանվեց ՀՀ մուտքի վիզայի պահանջը:
