ՀՀ և ԼՂՀ Նախագահներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ այցելել են «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և ադրբեջանական դիվերսիաների ժամանակ զոհվածներին:
«Եռաբլուր» են այցելել նաև Ամենայն հայոց կաթողիկոսը, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը, Արցախի պաշտպանության բանակի ղեկավար Մովսես Հակոբյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ զինվորական ներկայացուցիչներ, պատգամավորներ, քաղաքական գործիչներ, ազատամարտիկներ:
