ՀՀ և ԼՂՀ նախագահները, Գարեգին Բ–ն և կառավարության անդամները Բանակի օրվա առթիվ այցելել են Եռաբլուր
Բանակի օրվա կապակցությամբ այսօր «Եռաբլուր» պանթեոն են այցելել Նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, «Երկրապահների միության» ղեկավար կազմը` Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այսօր «Եռաբլուրում» է նաև պատվիրակություն Ստեփանակերտից, այդ թվում` ԼՂ նախագահ Բակո Սահակյանը, ԼՂ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը, ԼՂՀ ԱԽՔ Վիտալի Բալասանյանը:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում նշվում է Բանակի կազմավորման 25-րդ տարեդարձը։ ՀՀ Բանակի օրվա առթիվ արդեն շնորհավորական ուղերձներ են հղել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս, Մանվել Գրիգորյանը և այլք
