1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն ամփոփում է տարվա ոռոգման աշխատանքները

ՀՀ կառավարության 2015թ-ի ապրիլի 22-ի որոշմամբ ՀՀ ՋՕԸ-ների (ջրօգտագործողների ընկերություն և ՋՕՄ-երի (ջրոգտագործողների միություն) գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնի լիազորությունները վերապահվել են ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեին: Կոմիտեում ստեղծվել է ՋՕԸ-երին աջակցող խումբ:

Ջրօգտագործողներին աջակցելու, ինչպես նաև գարնանը գետերի հեղեղումները կանխելու նպատակով ի տարբերություն 2014թ-ի, 2015թ-ին ՀՀ կառավարության ապրիլի 30-ի արձանագրային որոշման համաձայն, «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ները, առանց հասույթ ձևավորելու, մինչև մայիսի 1-ը՝ ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպա¬տակով մատակարարել են բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ջուր: Մայիս ամսվա ընթացքում՝ գետերի վարարումների հետևանքով հեղեղումները կանխելու նպատակով գետերի վարարումները մայր ջրանցք¬ների միջոցով բեռնաթափելու ժամանակ մատակարարել են առաջին ոռոգման ջուրը:
Արդյունքում ընթացիկ տարվա ապրիլի սկզբից մինչև մայիսի առաջին տասնօրյակը հողատարածքներին խոնավալիցք հաղորդելու, աղակալված հողերի լվացումն իրականացնելու նպատակով ինքնահոս համակարգերով անվճար մատակարարվել է շուրջ 61.0 մլն մլն մ3 ոռոգման ջուր` հանրապետության շուրջ 80 հազ. հա հողատարածքներին, այդ թվում` 40 հազ. հա Արարատյան դաշտում և 40 հազ. հա մնացած տարածքներում: Ջրտուքը դաշտում կազմել է շուրջ 34.0 մլն. մ3, որի դիմաց ջրօգտագործողներից շուրջ 370 մլն դրամի հասույթ չի հաշվառվել, ուստի և գանձում չի իրականացվել:
ՀՀ կառավարության 2015թ. hունվարի 30-ի որոշմամբ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2015 թվականի ծրագրով հատկացվել է 800.0 մլն ՀՀ դրամ, որի շրջանակներում իրականացվել են պոմպակայանների, խորքային հորերի, ջրանցքների, խողովակաշարերի վերանորոգման և վերականգնման աշխատանքներ:
Մասնավորապես, վերականգնվել են Շտրեկի պ/կ-ը Թալինի ջրանցքի վրա, Խոր-Վիրապի պ/կ, Արտաշատի և Դվինի ջրանցքների պ/կ-ները, Երանոսի, Վ.Գետաշենի, Աստղաձորի, Ձթրագյուղի, Ծովինարի պ/կ-ները և Մանասի առու ջրանցքը, Ղարա-Ղալա պ/կ-ը, 37 խորքային հորեր և այլ կառուցվածքներ:
ՀՀ կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի որոշման համաձայն՝ ՀՀ 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ Արմավիրի մարզի Մայիսյան համայնքի տարածքում գտնվող 2 հորատանցքերի վերականգնման համար հատկացվել է 25.0 մլն դրամ:

Վերակառուցման աշխատանքների արդյունավետ իրականացման արդյունքում խորքային հորերի փաստացի ջրատվությունը կազմում է 40 և 45 լ/վրկ նախատեսված համապատասխանաբար 25 լ/վրկ և 30 լ/վրկ-ի փոխարեն, որը հնարավորություն է տվել նախատեսված 100 հա-ի փոխարեն ոռոգելի դարձնել 120 հա հողատարածք:
Ակնալճում ջրի դեֆիցիտը մեղմելու նպատակով «Վաղարշապատ» և «Խոյ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում այդ ընկերությունների ֆինանսական միջոցներով մաքրվել է Կոշ-Ուջան 8 կմ երկարությամբ սելավատարը:
Արդյունքում մեղմվել է ջրի դեֆիցիտը, հնարավոր է դարձել մեխանիկական եղանակով մատակարարվող 2.5-3 մլն մ3 ջրածավալը մատակարարել ինքնահոսով՝ տնտեսելով էլեկտրաէներգիայի նպատակով ծախսվող շուրջ 20 մլն ՀՀ դրամ:
ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում կադաստրային ոռոգելի հողատարածքները կազմում են շուրջ 200 հազ. հա, որից 2015թ-ին փաստացի ոռոգվում է 131.4 հազ. հեկտարը, այդ թվում` 47 հազ. հա տնամերձ հողեր: 2015թ. ջրօգտագործման պայմանագիր է կնքվել շուրջ 178 հազ. ջրօգտագործողի հետ, որոնցով նախատեսվել է ոռոգել 130.9 հազ. հա հողատարածք:
2015թ. փաստացի ոռոգվել է 131.4 հազ. հա հողատարածք՝ նախատեսվածից 500 հա-ով ավել:
«Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող Ախուրյանի ջրամբարից ոռոգման ջուր է մատակարարվում 6 ՋՕԸ-երի շուրջ 30 հազ հա հողատարածքներին: Ոռոգման ջրապահանջը 2015թ-ի համար կազմել է 380 մլն մ3, 310 մլն մ3 ջրառաջարկի դիմաց: Ջրի դեֆիցիտը կազմել է 70 մլն մ3, դաշտում՝ ջրտուքի մասով 40 մլն մ3:
Ոռոգման ջրի դեֆիցիտը լրացվել է ջրի ներքին տեղաշարժերի, ինչպես նաև Ախուրյանի ջրամբարի և Արաքս գետի ջրի բաշխման նպատակով գործող միջպետական հանձնաժողովի հայանպաստ բանակցությունների արդյունքում՝ 50/50 համամասնության դեպքում Հայաստանի Հանրապետությունը ավել է վերցրել շուրջ 70 մլն մ3 ջուր, ինչը դեֆիցիտի մեղմման ընթացքում վերականգնվել է:
2015թ. «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ն իրականացրել է շուրջ 481 մլն մ3 ջրառ, որի դիմաց 320 մլն մ3 ջրտուք, իսկ 2014թ-ին՝ համապատասխանաբար շուրջ 560 մլն մ3 և 353 մլն մ3:
Նախորդ տարվա համեմատ 79 մլն մ3–ով պակաս ջրառի պարագայում, ոռոգման գործընթացի արդյունավետ կազմակերպման արդյունքում ջրտուքը դաշտում կազմել է 66.2%՝ 2014թ-ի 63%-ի փոխարեն:
հ/հ Ջրաղբյուրի անվանումը Ջրատվությունը, մլն մ³ Տարբերություն, մլն մ³
2014թ. 2015թ.
1 Սևանա լիճ 269.6 167.7 -101.9
2 Ապարան 19.7 41.5 21.8
3 Ազատ 66.1 67.7 1.6
4 Մարմարիկ 36.9 62.4 25.5
5 Մխչյան 1,2 պ/կ 46.5 35.8 -10.7
6 Ռանչպար 1,2 պ/կ 31.6 29.2 -2.4
7 Ակնալիճ պ/կ 14.4 10.1 -4.3
Ընդամենը 484.8 414.4 -70.4

Ոռոգման ջրի հաշվառումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով 2015թ-ի ընթացքում ոռոգման համակարգերի հանգուցային 83 կետերում տեղադրվել են ժամանակակից ջրաչափեր, որոնց շահագործումը հնարավորություն է տալիս ջրաքանակների հոսքի նկատմամբ իրականացնել ամենօրյա առցանց հսկողություն: Ջրաչափերի տեղադրումն իրականացվում է ջրամբարների մուտքամասերում, ելքամասերում (Արփի լճի, Ախուրյանի, Մարմարիկի, Ապարանի և Ազատի ջրամբարների 9 դիտակետերում նախատեսված է տեղադրել ռադարային մակարդակաչափեր), մայր ջրանցքների գլխամասերում, դրանց բաժանարարներում և այլ հանգուցային կետերում: Նախատեսված 83 կետերից ջրաչափեր արդեն իսկ տեղադրված են ընդհանուր հաշվով 79-ում:
Ջրակորուստների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներից են նաև ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի մասնագետների կողմից իրականացվող գիշերային և ցերեկային ստուգումները ու ջրաչափությունները:
Ընթացիկ տարվա ոռոգման շրջանում ջրի պաշարների և ջրապահանջարկի, ինչպես նաև ջրօգտագործողների արձագանքների վերլուծությունը փաստում է, որ ջրօգտագործողների կողմից հայտերով ներկայացված ջրապահանջը հիմնականում բավարարվել է, հանրապետության բոլոր շրջաններում ապահովվել է ոռոգման կայուն և բնականոն ջրամատակարարում:
Անբարենպաստ եղանակային պայմանների (օգոստոս և սեպտեմբեր ամիսներին հանրապետության որոշ տարածքներում օդի ջերմաստիճանը հասել է 39-42 C°-ի) պարագայում առկա ջրային պաշարների արդյունավետ բաշխման, ոռոգման ջրամատակարարում իրականացնող կազմակերպությունների հետ ամենօրյա օպերատիվ աշխատանքի, ոռոգման համակարգերի ճիշտ կառավարման արդյունքում ոռոգման ջրառի ծավալներն անցած տարիների համեմատ պակասել են, սակայն դաշտում ոռոգման ջրի մատակարարման արդյունավետությունը բարձրացել է:
Որպես արդյունք պետք է նշել, որ ընթացիկ տարում ստացվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աննախադեպ բերքատվություն: 2015 թվականի ոռոգման շրջանի արդյունավետության մասին է վկայում նաև ոռոգման շրջանում ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի Թեժ գծով ստացված բողոքների քանակի և բովանդակության վերլուծությունից:

Տեղեկատվական կենտրոն

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan