ՀՀ հավաքական թիմի մարզիկները կվերադառնան իրենց զորամաս և կանցնեն կանոնավոր ծառայության
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պաշտոնական հաղորդագրություն.
Հաշվի առնելով ներկա պատերազմական վիճակը՝ակնհայտ է դառնում,որ ես՝որպես ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ,թույլ չեմ տա մեր մարզիկներին մասնակցել առաջիկա օլիմպիական վարկանիշային մրցաշարերին,քանի որ դրանք տեղի են ունենալու Թուրքիայում և Ադրբեջանում։Ամենից կարևորը հայ քաղաքացու կյանքի անվտանգությունն է։Համոզված եմ,որ հայ մարզասերը մեզ կհասկանա։Եվ բոլոր այն մարզիկները ,որոնք ՀՀ հավաքական թիմի անդամ լինելու համար ծառայում էին ազատ գրաֆիկով,կվերադառնան իրենց զորամաս և կանցնեն կանոնավոր ծառայության,որպեսզի հարկ եղած դեպքում առաջնագծում պաշտպանեն մեր հայրենիքը։
ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ
Արթուր Գևորգյան
