ՀՀ նախկին թերապեւտ- թոքաբանը՝մանրամասնում է վիրուսի վտանգավորության ու դրա դեմ պայքարի մեթոդները
«Կորոնավիրուսը առաջին հերթին հարվածում է թոքերին`փորձելով առաջացնել սուր թոքաբորբ: Ասել, թե որն վիրուսն է առավել վտանգավոր H1N1-ը, թե՞ նոր տեսակի կորոնավիրուսը` դժվար է. երկուսն էլ վտանգավոր են, երկուսն էլ բարդացման դեպքում ախտահարում են թոքերը»,-NEWSMEDIA.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ նախկին գլխավոր թերապեւտ-թոքաբան, պրոֆեսոր Անդրանիկ Ոսկանյանը:
Պրոֆեսորի պնդմամբ.
-Առկա են կորոնավիրուսի 40-ից առավել տեսակներ:Սակայն այժմ տարածված վիրուսը՝ նոր տեսակի կորոնավիրուսն է, որի դեմ բուժումն առայժմ չունենք, այդ իսկ պատճառով ՝ Կորոնավիրուսով վարակման վտանգավորությունը շատ մեծ է:
Բայց միեւնույն ժամանակ թոքաբանը նշում է, որ խուճապի մատնվելու կարիք էլ չկա.
-Այդքան վախենալ պետք չէ, պարզապես պետք է զգոն լինել: Որովհետեև կորոնավիրուսի հիմնական վտանգն այն է, որ առաջին հերթին, ինչպես ասացի ախտտահարվում են թոքերը: Եվ բնական, է, որ թոքերի հետ խնդիր ունեցող անձիք՝ առավելի ռիսկային են համարվում:
Բայց դա չի նշանակում, որ վիրուսը հիմնականում տարածվում է թոքերի հետ խնդիր ունեցողների շրջանում, ոչ՝ հակառակը: Ըստ իս, վիրուսը առավել տարածվում է երիտասարդների շրջանում, որոնք ի տարբերություն մեծահասակների` շատ ավելի սերտ շփումներ ունեն դրսի հետ: Պարզապես երիտասարդները ունեն դիմացկուն իմունիտետ, եւ կարողանում են պայքարել վիրուսի դեմ:
Խոսելով վիրուսի դեմ պայքարի մեթոդներից պրոֆեսորը ասաց.
-Չկա որեւէ բուժական մեթոդ՝ պաշտպանվելու Կորոնավիրուսից:Կա ՝ այսպես կոչված հիգենիայի կոնոննների պահպանում: Հիգենիայի պահպանումը շատ կարեւոր է. թե՛ սննդի, թե՛ մաքրության եւ թե՛ շրջապատի առումով:
Կորոնավիրուսը բավականին կպչուն վիրուս է, այն տեւական ժամանակ մնում է ձեռքերի վրա, պետք է առնվազն ժամը մեկ լվանալ ձեռքերը, ախտահարել ախտահանիչ քսուքներով, անգամ տանը` հաց ուտելուց առաջ պետք է ձեռքերը լվանալ: Չի կարելի ձեռքերը տանել դեպի աչքերը, քիթը, այտերը. սա շատ վտանգավոր է, հատկապես եթե դրսում եք:
Կորոնավիրուսի դեմ պայքարում կարեւոր է նաեւ տան մաքրությունը: Ես, որպես բժիշկ ունեմ նաև մեկ խորհուրդ. տանը վառեք մոմեր, այն ախտահարում է տան օդը, սպանում ոչ միայն կոչոնավիրուսի վարակը, այլ նաեւ այլ մանրէները:
Վերջում մեր զրուցակիցը հավելեց.
-Սա էլ կհաղթահարենք, պարզապես հետեւեք հիգենիայի կաննոներին:
Պատրաստեց՝ՆՈՆԱ ԱԴԱՄՅԱՆԸ
NewsMedia.am
Լուրեր Հայաստանից եւ աշխարհից
