ՀՀ նոր նախարարները նշանակվել են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 24-ի հրամանագրով պաշտոնից ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, և նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը, ով արդեն 3 անգամ զբաղեցրել է այդ պաշտոնը:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում Կարեն Ճշմարիտյանին փոխարինել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
Նախագահի հրամանագրով, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար է նշանակվել Դավիթ Լոքյանը, Արտակարգ իրավիճակների նախարար՝ Արմեն Երիցյանը:
Yerevan.today
