ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ամանորյա շնորհավորական ուղերձը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհավորական ուղերձ է հղել՝ Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայ ժողովուրդ,
պարոնայք սպաներ, զինվորներ ու ազատամարտիկներ Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի առթիվ, մաղթում առողջություն, երջանկություն, եւ ամենակարեւորը` խաղաղություն, որը մենք պաշտպանեցինք նաեւ վտանգներով ու մարտահրավերներով լի 2014 Ավարտվող տարին հագեցած էր ո՛չ միայն վերջին երկու տասնամյակներում նախադեպը չունեցող սահմանային լարվածությամբ, այլեւ բանակաշինության ձեռքբերումներով: Չնայած չդադարող սադրանքներին, մեծածավալ աշխատանքներ իրականացվեցին զորքերի մարտական պատրաստականության ու մարտական հերթապահության անվտանգության մակարդակի բարձրացման ասպարեզներում, առանձնակի ուշադրություն դարձվեց ուսումնամարտական նոր ու ավելի բարդ խնդիրների կատարմանը, մարտական կիրառման շրջաններում զորավարժությունների անցկացմանը եւ հատուկ ստորաբաժանումների պատրաստությանը:
Շարունակվեցին պաշտպանության ռազմավարական վերանայման, միջազգային ռազմական համագործակ ցության ընդլայնման ու խորացման, նոր ռազմական տեխնիկայի ու սպառազինության ձեռքբերման, կապի համակարգի արդիականացման, առաջնագծի ինժեներական կահավորման բարելավման, ժամանակակից արգելափակոցների, ծուղակների եւ տեխնիկական միջոցների տեղադրման, հումանիտար ականազերծման, զինվորական ծառայությանը վերաբերող օրենսդրության լրամշակման աշխատանքները:
Լուրջ քայլեր կատարվեցին զինված ուժերի նկատմամբ հասարակական վերահսկողության ընդլայնման, բարեվարքության ամրապնդման ու կոռուպցիայի դեմ պայքարի, արտակարգ պատահարների նվազեցման եւ աճող սերնդի հայրենասիրական դաստիարակության ասպարեզներում: Ձեւավորվեցին նաեւ այնպիսի գեղեցիկ ավանդույթներ, ինչպիսիք են մարզերում զորամիավորումների հրամանատարության հանդիպումներն իրենց զինվորների ծնողների հետ եւ զոհված զինծառայողների ծննդյան ու զոհվելու օրերին այցելությունները նրանց ընտանիքներին:
Անցնող տարին մենք սկսեցինք «արատավոր բարքերի դեմ պայքարի» նշանաբանով եւ համագործակցելով դպրոցների, բուհերի, հասարակական ու պետական տարբեր կառույցների հետ՝ կարողացանք կարգապահության ոլորտում իսկապես բարձր ցուցանիշներ արձանագրել:
2014 թվականը պատմության մեջ կմնա նաեւ որպես մի տարի, երբ հայ ժողովուրդն ապացուցեց Արցախյան ազատամարտի նվաճումները պաշտպանելու իր վճռականությունը: Չնայած հակառակորդի կողմից «դիպուկահարների պատերազմը» դիվերսիոն դաշտ տեղափոխելու փորձերին եւ անգամ ուսումնավարժական թռիչք կատարող ուղղաթիռը դարանակալ հարվածով խոցելու ամոթալի քայլին՝ Հայկական բանակը չտրվեց սադրանքի եւ, գործնականում կիրառելով «փոքր ուժերով մեծ խնդիրներ» սկզբունքը, կարողացավ պատվով դուրս Հակառակորդն իր դավադիր քայլերի համար վճարեց բազմապատիկ մեծ կորուստներով, իսկ մենք գտանք մեր նորօրյա հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով Հայկական բանակին թույլ տվեցին պահպանել Հայոց երկու պետությունների սահմանների անձեռնմխելիությունը: Եվ այսօր, մեր մերձավորներին շնորհավորելով Ամանորի առթիվ ու գալիք տարում հայ ժողովրդին մաղթելով ամենայն բարիք, առաջին հերթին պիտի «Հավերժ փառք» ասենք հայրենի հողի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած մեր բոլոր հին ու նոր նահատակներին:
