ՀՀ ՊՆ աշխատակիցը վրաերթի է ենթարկել հետիոտնին
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գեղամ Գալստյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 28-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ժամը 17:40-ի սահմաններում Լենինգրադյան փողոցի թիվ 31/9շենքի դիմաց, Երևանի բնակիչ, 35-ամյա Հայկ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի 61 ZD 100 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 67-ամյա Նիկոլայ Բաբինյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդ Հ. Գրիգորյանն աշխատում է ՀՀ ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբում՝ որպես զինվորական նվագախմբի պետ, կոչումով փոխգնդապետ է:
