ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ վաշտից զինվոր է ինքնակամ հեռացել, 15 օր է՝ չեն կարողանում գտնել. factor.am
Factor.am-ի տեղեկություններով Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության հատուկ վաշտից շուրջ 15 օր առաջ զինվոր է ինքնակամ հեռացել: Մեր տեղեկություններով զինվորը Արագածոտնի մարզից է, գործով վկա է եղել, որի շրջանակներում պետք է մոտ օրերս առերեսում կայանար։
Զինվորի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, սակայն մինչ օրս չի հաջողվել նրան գտնել։
Այդ դեպքից հետո, ի դեպ, զորամասի հրամանատարին տեղափոխել են այլ աշխատանքի:
Այս տեղեկությունների շուրջ Factor.am-ը պարզաբանում խնդրեց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս, սակայն, ասաց, որ դեպքի մասին տեղեկություններ չունի, խոստացավ իրավիճակը պարզաբանել մեկ ժամից:
Մանրամասն՝ այստեղ:
