ՀՀ ՊՆ-ն Ադրբեջանի պաշտպանության նախարարին խորհուրդ է տալիս ավելորդ հռետորաբանությամբ չզբաղվել
Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ. այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության ՏՀԿ վարչության մեկնաբանությունում, որով արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությունը, թե սահմանագոտում հայկական օդուժի թռիչքների կապակցությամբ իր կողմից հրաման է տրվել ոչնչացնել հայկական ինքնաթիռները սահմանը խախտելու դեպքում: «Ադրբեջանի պաշտպանության նախարարն, ըստ երևույթին, խիստ մտահոգված է և փորձում է որպես իրականություն ներկայացնել Ադրբեջանում այս օրերին ընթացող զորավարժության պայմանական սցենարը: Խորհուրդ կտայինք Զաքիր Հասանովին չզբաղվել ավելորդ հռետորաբանությամբ: Ինչ վերաբերում է սահմանագոտում իրականացվող թռիչքներին, ապա հայկական օդուժը մշտապես ուսումնավարժական թռիչքներ է իրականացնում ՀՀ ամբողջ տարածքում»,–ասվում է մեկնաբանությունում:
