ՀՀ քաղաքացին հատել է հայ-ադրբեջանական սահմանը
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Հայաստանի քաղաքացի հանդիսացող տարեց մի կին հատել է Ադրբեջանի սահմանը։
Ինչպես փոխանցում է haqqin.az-ը` վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ-ին, տարեց քաղաքացին ձերբակալվել է:
Պարզվել է կնոջ ինքնությունը: Վերջինս Նոյեմբերյանի շրջանի բնակիչ 1942թ. ծնված Լուսինե Ղուկասի Աբովյանն է:
