ՀՀ քաղաքացին տետր չի կարողանում գնել, ո՞նց կարելի է խոսել տնտեսական աճի մասին
Այսօր,լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե 4,4 տոկոս տնտեսական աճ է գրանցվել նկատեց. «ՀՀ քաղաքացին անգամ հասարակ տետր չի կարողանում գնի, երեխային նորմալ դպրոց ուղարկի, ո՞նց կարելի է խոսել տնտեսական աճի մասին»:
«Սեպտեմբերի 1-ին ընդառաջ գրենական պիտույքներ են վաճառվում, բայց այն գնորդ չունի: Այս պայմաններում կարո՞ղ ենք հավատալ, որ տնտեսական աճ է գրանցվել, եթե կարող եք հավատալ, ապա հավատացեք, ես չեմ հավատում»,-ասաց նա:
