ՀՀ քաղաքացիներին կներվեն նախկինում չվճարված տուգանքների պատժամիջոցները
Այսօր՝ նոյեմբերի 27-ին, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտարարեց լրագրողներին, որ քաղաքացիներին կներվեն 2007-2011թթ. ժամանակահավածում Ճանապարհային ոստիկանությանը չվճարված տուգանքների պատժամիջոցները: Տուգանքների չվճարման համար վարչական գանձումների ընդհանուր գումարը կազմում է մոտ 2 մլրդ դրամ:
Նրա խոսքով՝ ոչ մի գանձում չի լինի, եթե քաղաքացիները օրինագիծն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում վճարեն զուտ տուգանքները: «Մենք սոցիալական մոտեցում ենք կիրառում՝ հաշվի առնելով, որ մեր քաղաքացինեին կազատենք բավականին խոշոր գումարային ծանրաբեռնվածությունից», - նշեց նախարարը:
