ՀՀ սփյուռքի նախարարը բանակ էր գնացել
Դեկտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելեց ՀՀ հարավ-արևելյան հատվածում տեղակայված ԶՈՒ թիվ N զորամաս:
Նախարարին և մարզպետին դիմավորեցին զորամասի հրամկազմն ու զինվորները: Հանդես գալով ողջույնի խոսքով` նախարարը մեծարեց զինվորներին, շնորհավորեց նրանց գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթեց խաղաղություն, սեր և համերաշխություն, ուժ ու կորով:
Նա բարձր գնահատեց հայոց բանակի գործունեությունը, մասնավորապես վերջին ամիսներին հակառակորդի ագրեսիվ նկրտումներին համարժեք պատասխան տալու նրանց անկոտրում վճռականությունը, պատրաստակամությունը ու խիզախ կեցվածքը: Նա հորդորեց Հայոց բանակի զինվորներին չթուլացնել զգոնությունը և շարունակել աչալրջորեն հետևել հակառակորդի ցանկացած քայլի, որովհետև թշնամին դավադիր է ու նենգ:
Նախարար Հրանուշ Հակոբյանն առանձին-առանձին զրուցեց զինվորների հետ, որոնց թվում էին նաև Սիրիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, ԱՄՆ-ից Հայաստանում հաստատված և Հայրենիքի առջև իրենց պարտքը կատարող երիտասարդներ: Նախարարը հետաքրքրվեց նրանց առօրյայով, այցելեց նաև զորանոց, ծանոթացավ զինվորների կենցաղային պայմաններին, ինչպես նաև եղավ զորամասի ուսումնակրթական կենտրոնում:
