ՀՀ տարբեր մարզերում քաղաքացիները կամավոր զենք–զինամթերք են հանձնել
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 11-ին, ժամը 19.40-ին, 1987 թ. ծնված Մանվել Ա.-ն կամավոր հանձնել է «ԱԿ» տիպի, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգ` պահունակով, և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտ ու հայտնել, որ զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 11-ին, ժամը 15.10-ին, 1973 թ. ծնված Արմեն Մ.-ն կամավոր հանձնել է «ԱԿՍ» տիպի, 5.45 մմ տրամաչափի, առանց փամփշտատուփի» ԱԿ-74» ինքնաձիգ և հայտնել, որ այն գտել է նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, իրենց առանձնատան կտուրից, որը պատկանել է հանգուցյալ հորը:
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողների և վետերանների խորհրդի բացատրական աշխատանքների շնորհիվ, մարտի 11-ին, ժամը 12.15-ին, 1929 թ. ծնված Լևոն Ա.-ն կամավոր հանձնել է 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 79 փամփուշտ ու հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ որդուն, ով իր հետ բերել էր 1993 թ. հունվարին ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:
