ՀՀ վարչապետի ընտրության քվեարկության առաջին փուլը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին
Հայաստանի վարչապետի ընտրության քվեարկության առաջին փուլը տեղի կունենա ՀՀ Ազգային Ժողովում հոկտեմբերի 24-ին: Այս մասին գրում է Ինտերֆաքս գործակալությունը:
«Հոկտեմբերի 24-ին տեղի կունենա հատուկ նիստ, որի ընթացքում կկայանա վարչապետի ընտրություննը»,-հայտնել են «Ինտերֆաքս» գործակալությանը ՀՀ Ազգային Ժողովի ապարատից:
Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:
Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո։