ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց ԹԻՀԿ բողոքը Աֆրիկյանների տան հարցով
Shabat.am-ը գրում է. Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հոկտեմբերի 3-ի որոշման դեմ Թրասնփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի բողոքը:
Հիշեցնում ենք, որ «Աֆրիկյանների տուն» հուշարձան-շենքի քանդման փաստով ԹԻՀԿ-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժինը մերժել է քրեական գործի հարուցումը, իսկ Երևան քաղաքի դատախազությունը հաստատել էր այդ որոշման օրինականությունը: ԹԻՀԿ-ն բողոք էր ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնի և Երևան քաղաքի դատախազության որոշումները, սակայն դատարանը 03.10.2014թ. որոշմամբ բողոքը թողել էր առանց քննության:
