ՀՀ Զինված ուժերում առկա է կարգապահական խախտումների նվազման դրական միտում. Մովսես Հակոբյան
Panorama.am-ը գրում է.
Հուլիսի 31-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է 2015 թվականի ձմեռային ուսումնական փուլում զինված ուժերի մարտական պատրաստության և կարգապահական վիճակին առնչվող խնդիրներին և դրանց բարելավման ուղիներին նվիրված կոլեգիայի նիստ: ՊՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում կոլեգիայի նիստին մասնակցում էին նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:
Բացելով կոլեգիայի նիստը և ներկայացնելով օրակարգը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ երկու կարևորագույն խնդիրների՝ մարտական պատրաստության և կարգապահության հենքի վրա է կազմավորվում անսասան և մարտական ոգու տեր հայրենիքի պաշտպանը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նախարարը շեշտել է մարտական պատրաստության և կարգապահության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքը հետևողականորեն շարունակելու և ձեռք բերված արդյունքներն ամրապնդելու անհրաժեշտությունը:
Սեյրան Օհանյանը նկատել է նաև, որ այն դրական դրսևորումները, որոնք արձանագրվել են հաշվետու ժամանակահատվածում՝ պետք է լինեն ուղենիշ առաջիկա աշխատանքների ընթացքում, իսկ առկա որոշակի բացթողումները շտկելու ուղղությամբ հարկ է ձեռնարկել նպատակային քայլեր:
Ըստ աղբյուրի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմայնանն իր զեկույցի շրջանակում անդրադարձել է ԶՈւ մարտական պատրաստության վիճակին, ներկայացրել է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատականն ու դրա հիման վրա արված վերլուծականը: Ներկայացվել են նաև հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, դրական ձեռքբերումները և արձանագրված որոշակի բացթողումները: Զեկույցում նշվել է, որ որ ուսումնական կիսամյակի ընթացքում պլանային կարգով շարունակվել են մարտական և զորահավաքային պատրաստականության, զորքերի մարտական պատրաստության բարձրացմանը նպատակաուղղված աշխատանքները, առկա խնդիրները, արվեցին կոնկրետ առաջարկներ առկա բացթողումները շտկելու և զինծառայողների շրջանում առավել նպատակաուղղված ուսուցում իրականացնելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
