ՀՀ ԶՈՒ կարող է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը.Մովսես Հակոբյան
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում շնորհավորելով բանակի կազմավորման 25 ամյակը, նշեց, որ սա Զինված ուժերի համար այն տարիքն է, որտեղ հաստատակամությունը փաստ է:
«Կարծում եմ, որ ապրիլյան գործողությունները ևս մեկ քննություն էր, որտեղ Զինված ուժերն իր առաքելությունը կատարեց պատշաճ կերպով ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքն ի վիճակ է, կարող է ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը»,-ասաց նա և 25 տարվա հաջողությունը համարեց այն, որ այսօրվա զինվորը լիարժեք փոխարինեց ավագ սերնդին, ինչը ապրիլյան գործողություններ ժամանակ ապացուցվեց:
Հարցին, թե պատերազմ ունեցող երկրի համար նկատելի՞ է համարում, որ նախարարը քաղաքացիական անձ է նշանակված, քանի որ շատ բարձրացվեց այդ հարցը, Մովսես Հակոբյանն ասաց, որ ՀՀ պաշպանության նախարարի պաշտոնը քաղաքացական պաշտոն է եղել և նախկինում այդ պաշտոնին երեք անգամ զինվորական է նշանակվել, երեք անգամ քաղաքացիական անձ:
«Դա մեր Սահմանադրությունով է սահմանված, որտեղ հստակեցված է Պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի խնդիրը և որևէ հակասող կամ իրար խանգարող, խոչընդոտող գործողություններ չկան և չի էլ կարող լինել: Իմ պաշտոնը և իմ անձը շատ փոքր է, որպեսզի Սահմանադրությանը գնահատական տա»,- ասաց նա:
