ՀՀ-ի և Բելառուսի ԱԳՆ-ները միջգերատեսչական խորհրդատվություններ են անցկացրել
Մինսկում, նոյեմբերի 26-ին կայացան հայ-բելառուսական միջգերատեսչական խորհրդատվություններ` Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի և Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Միխնեւիչի մասնակցությամբ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քննարկվեցին հայ-բելառուսական հարաբերությունների ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության և միջտարածաշրջանային կապերի ընդլայնման հեռանկարները:
Պատշաճ ուշադրություն դարձվեց ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի սպասվող անդամակցությունը:
Մտքեր փոխանակվեցին տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային օրակարգի հիմնական հարցերի շուրջ:
Կողմերն ընդգծեցին հումանիտար ոլորտում համագործակցության խորացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների պատրաստակամությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ընթացքը:
