1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ-ի պետական պարտքը ռիսկային չէ, սակայն վերցրված վարկերի արդյունքը պետք է տեսանելի լինի. տնտեսագետ

Tert.am-ը գրում է.

Տնտեսագետ Աշոտ Թավադյանը «Հայաստանի պետական պարտքը և տնտեսական աճի հեռանկարները» թեմայով հրավիրված ասուլիսին տեղեկացրեց՝ Հայաստանի պետական պարտքը 4,6 մլրդ-ից դոլարից մի փոքր ավելին է, որից մոտ 600 մլն դոլարը ներքին պարտք է, 3,5 մլրդը կառավարության պարտքն է, 450 մլն-ը ԿԲ-ի պարտքն է: Նա նշեց, որ ՀՆԱ-ի 60% սահմանը երկիրը չի կարող գերազանցել, որը կազմում է շուրջ 6 մլրդ դոլար, որն անցնելու դեպքում ՀՀ-ն կհայտնվի այն վիճակում, ինչ Հունաստանն է:

Տնտեսագետը նշեց, որ ի տարբերություն Հունաստանի, Հայաստանի խնդիրներն այլ են, քանի որ Հունաստանը նման քանակի վարկեր վերցրել է «ուտելու համար», մինչդեռ ՀՀ-ի վարկերը արդյունավետության խնդիր ունեն:

«ՀՀ կառավարության պարտքը ռիսկային չէ և կառավարելի է, բայց մոտ ենք վերին սահմանին, մեզ ընդամենը հուզում է հետևյալ խնդիրը, որ վերցվող վարկերը լինեն նպատակասլաց, արդյունքը՝ տեսանելի»,-ասաց նա:

Նա խոսեց ՌԴ-ից զենքի վաճառքի համար վերցրված 200 մլն դոլար վարկից, որը ըստ նրա, միանշանակ ընդունելի է և լրացուցիչ քննարկման առարկա չէ, մինչդեռ նախորդ վարկերից շատերի դեպքում նպատակն ու արդյունքն այդպես էլ չի երևացել:

Այսքանով հանդերձ, ըստ նրա, «Պետական պարտքի մասին» օրենքը փոփոխության ենթարկվեց, որպեսզի կառավարությունը կարողանա ավելի շատ պետական պարտք վերցնել:

Աշոտ Թավադյանը նշեց, թե որոշակի չափով ընդունում է կառավարության փաստարկները այդ փոփոխության հետ կապված, թե խնդիրը պահանջում էր համակարգված լուծում, բայց դրա հետ մեկտեղ նա նշեց, որ այդ դեպքում պետք է նշել, որ պետական պարտքը չպետք է գերազանցի ՀՆԱ-ի 50%-ը և ոչ թե 60%:

«Եթե վերցնում ենք նոր վարկ, նպատակը պետք է տեսնեք, թե ՀՆԱ-ի աճի տեմպի վրա ինչպե՞ս է անդրադառնալու, արդյունքները հստակ ձևակերպված լինեն, հստակ տեսնենք տվյալ վարկի կառուցվածքը: Պետք է միշտ տեսնել նպատակ, արդյունք և ապահովել հրապարակայնությունը»,-ասաց նա:

Իսկ թե հնարավո՞ր է համարում իրականացնել այս տարվա համար կանխատեսված 4% տնտեսական աճը, որը կրճատվել է, հասցվել է մինչև 1%-ի, տնտեսագետը նշեց, որ անորոշության իրավիճակներում, գլոբալ առումով, կետային կանխատեսումներ անելն այդքան էլ հեշտ չէ:

«Կանխատեսումը կարելի է անել միջակայքում. Եվրոպական զարգացման բանկը 1,5 տոկոս անկում է Հայաստանի համար կանխատեսել, Համաշխարհային բանկը՝ 0%, Եվրասիական բանկը աճ է կանխատեսում՝ 1%, Ասիական բանկն ամենաբարեհաճն է՝ 1,6% աճ, կառավարությունն արդեն 1-2% է կանխատեսում, ԿԲ-ն էլ 2%-ի սահմաններում, որոշ մասնագետներ շատ ավելի մեծ անկում են կանխատեսում: Կետային կանխատեսումն անընդունելի է, և կարծում եմ՝ բարձր հավանականություն ունի, որ մեր տնտեսությունը 0,5% անկումից մինչև 2% աճ կունենա, եթե լինի ընդհանուր տնտեսական կայունություն։ Տարին նաև գյուղատնտեսության առումով շարունակի մնալ դրական, և եթե կառավարության խնդիրներում վրիպումներ չլինեն, կարծում եմ՝ հավանականությունը վերին ցուցանիշին հասնելու՝ մեծ է»,-ասաց նա:

Նա խոսեց տնտեսության զարգացման սցենարներից և նշեց, թե 20 տարի է՝ մեր տնտեսությունը հիմնված է վարկերի, գրանտների, տրանսֆերտների և նաև հումք արտահանելու վրա, իսկ տնտեսությունը զարգացնում են մանրածախ առևտրի, անշարժ գույքի, ծառայությունների և նման այլ ուղղություններով։

Մինչդեռ այս ուղղությունները տնտեսության զարգացումը դարձնում են խոցելի:

«Մեր հիմնական նպատակը միայն պետք է լինի պատրաստի արտադրանքի արտահանման աճը: Գյուղատնտեսական մթերքների խորը մշակում, երկրորդ՝ գունավոր մետաղների մշակումն է, ոչ թե հումքի տեսքով արտահանումը, երրորդ՝ նանոտեխնոլոգիաներն են, նաև ՏՏ ոլորտը, և չորրորդ՝ ռազմավարական բնույթի արտադրանքն է»,-ասաց նա։

Տնտեսագետն ի լրումն ասաց, որ դրան զուգահեռ պետք է իրական պայքար սկսել կոռուպցիայի դեմ, ինչի ռիսկը Հայաստանում մեծ է, և երկիրը միջազգային ցուցիչներով գտնվում է 86-90-րդ տեղում։ Սփոփանք է ըստ նրա այն, որ Ադրբեջանը 126-րդ տեղում է, մինչդեռ հարևան Վրաստանը արդեն գտնվում է 50 երկրների ցանկում՝ արդյունավետ պայքարի հետևանքով:

խել նաև առավոտյան ժամերին: Դա իհարկե նաև անհարմարություն է ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան 5-ին, ապա մինչ 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար»,- ասաց վարչապետը:

Դրա համար, վարչապետը, դիմելով էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին, նշեց, որ հարկավոր է մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն: 

 
ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan