1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

ՀՀ-ում բոլոր ընտրակաշառք տվողները դատապարտվելու են․ Ն. Փաշինյան

Օգոստոսի 10-ին Տավուշի մարզ մեկնած վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը շարունակվում է. բնակիչների հետ հանդիպումն այսօր Փաշինյանը սկսել է Իջևանից:

Իջևանի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հանդիպեց իջևանցիների հետ:

Հարցնելով, թե ինչպես է իջևանցիների տրամադրությունը և ստանալով «լավ» պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքը հույս ունի, որ տեղյակ են, որ սրանից հետո ՀՀ քաղաքացու տրամադրությունը պետք է միշտ լավ լինի, որովհետև ՀՀ քաղաքացին հաղթել է, և ՀՀ քաղաքացու հաղթանակն այլևս որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել և ՀՀ քաղաքացու հաղթանակը որևէ մեկը չի կարող վերցնել:

«Այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, հետևյալ իմաստն ունի՝ ՀՀ ժողովրդի ձայնը լինելու է որոշիչ ՀՀ-ի տնտեսական, քաղաքական կյանքում, որ ՀՀ քաղաքացին այլևս չի համակերպվելու պարտությունների, անհավասարությունների, ապօրինությունների հետ, որ ՀՀ քաղաքացին այլևս լավատեսորեն է նայելու ապագային, որ ՀՀ քաղաքացին չի լինելու խնդրարկու, լինելու է պահանջատեր, չի լինելու աղքատ, լինելու է աշխատող, արարող ու բարիք ստեղծող:

Դուք գիտեք, որ մեր կառավարության կարևորագույն առաջնահերթություններ մեկը աղքատության հաղթահարումն է, որը մի պրոբլեմ է, որ մեր երկիրը ծվատում է արդեն երկար ժամանակ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ մտածելով, թե ինչ պետք է արվի, որ երկրում աղքատությունը հաղթահարվի, եկել է մի եզրակացության, որ կա մի երևույթ, որը երեկվանից հետո կոչել է «Այգեհովիտի սինդրոմ», որը պետք է հաղթահարվի:

«Մտածեցի, որ այդ երևույթը կարող ենք պայմանականորեն, որևէ բան նկատի չունենալով՝ անվանել «Այգեհովիտի սինդրոմ»: Ի՞նչ նկատի ունեմ դրանով. երեկ Այգեհովիտում կանգնեցինք և գյուղամիջում խոսակցության բռնվեցինք և ասացին՝ պարոն վարչապետ, աշխատատեղ չկա: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ հենց գյուղամիջում գտնվող փռի արտադրամասի սեփականատերը արդեն երկար ժամանակ Այգեհովիտ գյուղում փնտրում է երկու աշխատող՝ 100 հազ. դրամ աշխատավարձով, և չի կարողանում գտնել: Սա է մեր երկրի խորքային խնդիրներից մեկը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ «Այգեհովիտի սինդրոմն» այն է, որ երկար տարիներ ՀՀ-ում վարած քաղաքականության հետևանքով է առաջացել, որ աղքատությունն ու աղքատության նպաստը որոշ դեպքերում դարձել է ավելի գերադասելի, քան աշխատելն ու աշխատելով վաստակելը. «Մի անգամ էլ գյուղատնտեսության նախարարից լսեցի, որ ասել են՝ բերքահավաքի ժամանակ 3-4 ամիս ինչո՞ւ աշխատեն, իսկ հետո զրկվեն աղքատության նպաստից: Իսկապես նման քաղաքականություն է վարվել, իսկ ՀՀ-ում նման քաղաքականություն վարվել է, որովհետև ՀՀ-ում հաստատված է եղել իշխանություն, որին ձեռնտու է եղել, որ մարդիկ լինեն աղքատ, որ ընտրությունների ժամանակ մարդկանց 5000 դրամը բաժանեն և այդ մարդկանց ստիպեն, որ իրենց օգտին քվեարկվեն, որ նրանց ասեն՝ տեսե՛ք, մեր օգտին չքվեարկեք աղքատության նպաստից կզրկվեք»:

ՀՀ վարչապետը նշեց, որ այսօրվա իշխանությունը ոչ թե մարդկանց օգնելու է, որ լինեն աղքատ, այլ չլինեն աղքատ, մարդկանց քաջալերելու են, որ նրանք աշխատեն, որովհետև ինքը համոզված է, որ հայ ժողովուրդը ձեռքը պարզող չէ, ձեռք մեկնող է, աշխատող է:

«Մեր իշխանությունը պետք է օգտագործենք ոչ թե մեր, այլ ձեր հարստացման համար, օգնեք մեզ դրանում»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանն իր ելույթում նաև նշեց, որ ՀՀ-ում բոլոր ընտրակաշառք տվողները դատապարտվելու են, և հետո թող չասեն, թե դա քաղաքական հետապնդում է. «Բոլորը պետք է դատվեն, բայց խոսքը սրա մասին չէ, այլ նրա, որ քաղաքացին չպետք է թողնի, որ դրանք շենքից ներս մտնեն, փողով ընտրություն առնողները պետք է քաղաքականությունից դուրս մղվեն ընդհանրապես, որովհետև մի կիլո բրնձով ընտրություն կատարելով՝ դուք այդ մարդկանց լիազորում եք, որ ձեզ թալանեն: Մի՛ թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո այդ փողերը ծախսեն, որ «Ֆեյսբուքում» ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն, որ իրենց պաշտպանեն, որովհետև կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, մնացել է, որ իրենց պաշտպանեն ֆեյքերը, կամ նրանք, ում վրա իրենք կոմպրոմատ ունեն»,-հայտարարեց նա։

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan