ՀՀ-ում մկրտություն չստացած հայը հրաժարվել է իսլամից և դարձել քրիստոնյա
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մերժվածներից մեկը՝ տիգրանակերտցի Էրդալը, մի քանի օր առաջ ստացել է նոր անձնագիր, որում ազգությունը նշվում է հայ, իսկ կրոնը` քրիստոնեություն:
«Էրդալը, ով Հայաստան էր ժամանել Տիգրանակերտից (Դիարբեքիր) «Արի Տուն» ծրագրով Համահայկական 6-րդ ամառային խաղերին մասնակցելու նպատակով, ցանկություն էր հայտնել մկրտվելու, սակայն ջանքերն ապարդյուն են անցել: Հետ վերադառնալով Դիարբեքիր` ներկայացել է ոստիկանության անձնագրային բաժին, փոխել անձնագիրը, որում նշված է եղել, որ ինքը ազգությամբ թուրք է և դավանում է իսլամ, հրաժարվել է այս ամենից` ստանալով նորը, որում նշված է, որ ինքը հայ է և դավանում է քրիստոնեություն: Այլևս նա Էրդալ չէ, այլ՝ Փարամաս: Ապրես Փարամաս, դու շատ շատերից ավելի բարձր գտնվեցիր»,-գրել է նա:
