ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին շտապ հետ են կանչել
Ռումինիայի Արտաքին գործերի նախարարությունը շտապ Բուդապեշտ է կանչել ՀՀ-ում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեին` բացատրություններ տալու համար: Այս մասին Shabat.am-ը տեղեկացել է իր հավաստի աղբյուրներից: Դեսպանին Բուխարեստ կանչելու պատճառը Սորին Վասիլեի կողմից ՀՀ Ամերիկյան Համալսարանում արված անհարգալից և կողմնակալ հայտարարություններն են, որոնք վերաբերվել են Հայոց Ցեղասպանությանը, ինչպես նաև եղել են բացահայտ հակասեմիտական և հոմոֆոբիական:
