ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը ցավակցություն է հայտնել
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ֆեյսբուկյան էջում գրված է .
Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ միասին:
Մինչև վերջին րոպեն մենք բոլորս աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Ցավոք սրտի, հրաշքը տեղի չունեցավ, սակայն մենք սպասում և հավատում էինք:
Երեխայի կորուստը սարսափելի վիշտ է: Չկան այդպիսի խոսքեր, որպեսզի թեթևացնեն այդ դաժան ողբերգության ցավը: Սակայն և այդ վիճակում պետք է մնալ մարդ:
Մենք բոլորս պետք է դաս քաղենք տեղի ունեցած ողբերգությունից և անենք ամեն ինչ, որ նման բաներ չկատարվեն: Կարող ենք հավաստիացնել, որ հանցագործը և նրանք, ովքեր կարող էին կանգնած լինել նրա կողքին, կկրեն իրենց պատիժը:
