ՀՀԿ անսպասելի ցուցակը հրապարակվեց
ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը ցուցակում չկան:
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ հաստատվել է կուսակցության համամասնական ցուցակը: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ ցուցակի առաջին համարում է Վիգեն Սարգսյանը: Երկրորդ տեղում է Տարոն Մարգարյանը, երրորդը՝ Արփինե Հովհաննիսյանը, չորրորդը՝ Արա Բաբլոյանը և հինգերորդը՝ Արմեն Ամիրյանը:
Ցուցակը բաղկացած է 64 անձից: Առաջին տասնյակում են նաև Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանն ու Կարեն Ավագյանը:
ՀՀԿ նախընտրական շտաբն այս անգամ, ըստ Շարմազանովի, կգլխավորի կուսակցության գործադիր մարմինը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Գործադիր մարմինը կղեկավարի նաև նախընտրական քարոզչությունը:

