ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ինչ հարցեր են քննարկվելու
Այսօր՝ երեկոյան՝ ժամը 20.00-ին, նախատեսված է հրավիրել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ։
Այս մասին, Fnews.am-ը տեղեկացավ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանից։ Պատասխանելով մեր հարցին, թե ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստում արդյո՞ք քննարկելու է ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու հարցը, թե՞ ոչ, Ռուբեն Թադեւոսյանը պատասխանեց. «Գործադիր մարմնի նիստերը հրավիրում է եւ վարում է կուսակցության նախագահը։ Օրակարգը ձեւավորվում է տեղում, կուսակցության նախագահի եւ գործադիր մարմնի անդամների առաջարկությունների հիման վրա։ Ամեն ինչ էլ հնարավոր է, ամեն հարց էլ հանրավոր է, որ քննարկվի: Որեւէ բան չի կարելի բացառել»։
