ՀՀԿ գործադիր մարմնի նիստը մեկնարկել է
Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ կուսակցության կենտրոնական գրասենյակ գալով մեկնարկեց կուսակցության գործադիր մարմնի նիստը: Նիստից առաջ լրագրողներին չհաջողվեց պարզաբանում ստանել, թե կոնկրետ ի՞նչ է քննարկելու իշխող կուսակցությունը, սակայն լուրեր են շրջանառվում, որ այսօր կհրապարակվի ՀՀԿ-ի համամասնական ցուցակը:
