ՀՀԿ-ն 8%-ով գերազանցում է «Ծառուկյան» դաշինքին. ВЦИОМ-ի նոր հարցումը
Tert.am-ը գրում է.
Խորհրդարանական ընտրություններում հիմնական մրցակցությունն առաջադրված 9 կուսակցություններից ու կուսակցությունների դաշինքից ծավալվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության և «Ծառուկյան» դաշինքի միջև, իսկ մնացածը երկրորդական դեր ունեն:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հասարակական կարծիքի հետազոտության համառուսաստանյան կենտրոնի (ВЦИОМ) ղեկավար Վալերի Ֆյոդորովը՝ ներկայացնելով Հայաստանում իրականացրած նոր հարցումների արդյունքները, որոնք կատարվել են նախընտրական քարոզչության ժամանակ:
Համեմատելով պաշտոնական քարոզարշավի մեկնարկից առաջ ВЦИОМ-ի կողմից իրականացված հարցման արդյունքների հետ՝ Ֆյոդորովն ասաց, որ ՀՀԿ վարկանիշը բարձրացել է 2 տոկոսով՝ կազմելով 21 տոկոս և գրեթե հավասարվել «Ծառուկյան» դաշինքի վարկանիշին, որը կազմում է 22 տոկոս և նախորդ հարցման ցուցանիշի համեմատ նվազել է 4 տոկոսով:
Ֆյոդորովը, սակայն, նշեց, որ հետազոտական կենտրոնը չափել է ոչ միայն կուսակցությունների վարկանիշները, այլ առանձին ընտրատարածքներում առաջադրված վարկանիշային թեկնածուների գումարային արդյունքները։ Այս դեպքում առաջատարը ՀՀԿ-ն է. հարցման արդյունքներով` ՀՀԿ-ն կողմնորոշված ընտրազանգվածի մեջ 44 տոկոս ձայն է հավաքում, «Ծառուկյան» դաշինքը՝ 36 տոկոս:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
