ՀՀԿ-ն Գործադիր մարմնի նիստ է անցկացրել Սերժ Սարգսյանի նախագահությամբ
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները: Ներկայացվել են տեղեկություններ ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ քաղաքական դպրոցի գործունեության մասին:
Քննարկվել է նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:
