ՀՀԿ-ն ինտրիգի մեջ
ՀՀԿ-ն այսօր` երեկոյան ժամը 20:00-ին, գործադիր մարմնի նիստ է հրավիրել: Այս մասին Fnews.am-ը տեղեկացավ ՀՀԿ գրասենյակից:
Նիստին քննարկվելու են սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցեր: ՀՀԿ-ի քննարկման գլխավոր թեման սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի հետ կապված գործընթացներն են:
Fnews.am-ին հասած տեղեկությունների համաձայն, այսօր ՀՀԿ-ն կարծես թե չի պատրաստվում հայտարարել շտաբի պետի անունը, երկարացնելով ինտրիգի շունչը ներքաղաքական կյանքում: Թեեւ մարզային իշխանիկներից ոմանք, նախօրեին մի հանդիպման շրջանակներում կես կատակ, կես լուրջ նշում էին, թե ում համար պարզ չի, որ շտաբի պետը Հովիկ Աբրահամյանն է լինելու: Չնայած նրանցից մի քանիսին էլ առավել շատ հետաքրքում էր այն հարցը, թե ում ունի մտքին պահած Սերժ Սարգսյանը ապագա նախագահի պաշտոնում:
