Հիլարի Քլինթոնի անձնական e-mail-ում գաղտնի տվյալներ են հայտնաբերել
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ծառայողական նամակներում, որոնք նա պաշտոնավարման տարիներին ուղարկել է անձնական էլեկտրոնային փոտի հասցեից, եղել են գաղտնի տեղեկություններ: Այս մասին հուլիսի 24-ին գրել է The Wall Street Journal-ը:
Նշենք, որ Քլինթոնի նամակագրության շուրջ սկանդալը ծագել էր այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ 2009-2013թթ. դիվանագիտական գերատեսչությունը ղեկավարելու տարիներին նա օգտվել է անձնական էլեկտրոնային փոստից այլ ոչ թե կառավարական, ինչպես պահանջում է ԱՄՆ վարչակազմի կանոնակարգը: Քլինթոնը իր նամակագրությունը հանձնել է Պետդեպարտամենտի քննությանը, որը դատարանի վճռով կհրապարակի դրա բովանդակությունը, բացառությամբ գաղտնի տեղեկությունների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ներկառավարական հետաքննության արդյունքում պարզվել է, որ Հիլարի Քլինթոնը անձնական փոստով գաղտնի տվյալներ պարունակող առնվազն 4 նամակ է գրել»,- հայտնում է թերթը:
